ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմին ներկայացվել էր 24 հայտ

Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմին ներկայացվել էր 24 հայտ
12.07.2015 | 21:54

«Ոսկե ծիրան» Երևանի 12-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում հուլիսի 13-14-ին «Անի Պլազա» հյուրանոցում տեղի կունենա Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմի նախագծերի զարգացման 14-րդ աշխատաժողովը: Միջոցառման հատուկ հյուրն է արվեստի միջազգային համադրող Ադելինա Ֆոն Ֆյուրստենբերգը, որը նաև նախագծի ժյուրիներից մեկն է:

Աշխատաժողովը ներառում է մասնագիտացված դասընթացներ, հանդիպումներ և նախագծերի ներկայացումներ: Ժյուրիի որոշմամբ նախապես ընտրված տասը նախագծերից մեկին կշնորհվի ֆիլմի արտադրության աջակցության մրցանակ՝ 10 000 ԱՄՆ դոլարի չափով: Ընդհանուր առմամբ աշխատաժողովին ներկայացվել էր 24 հայտ և մրցույթին մասնակցելու համար ընտրվել է 10-ը (5-ական` Թուրքիայից և Հայաստանից): Հայտերի հիմնական մասը համատեղ արտադրություններ են: Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմն իր գործունեությունը սկսել է 2008 թվականին` «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի (Հայաստան) և «Անադոլու Քյուլթուր» կազմակերպության (Թուրքիա) համատեղ նախաձեռնությամբ: Այն կապեր է ստեղծում երկու երկրների կինոգործիչների միջև, խրախուսում և աջակցում է համատեղ կինոարտադրությունը: Կինոպլատֆորմն արդեն ֆինանսավորել է 17 կինոնախագիծ` Հայաստանից և Թուրքիայից:

Ծրագիրը հովանավորվում է ԱՄՆ-ի German Marshall Fund նախագիծ The Black Sea Trust-ի և «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի կողմից:

Դիտվել է՝ 749

Մեկնաբանություններ